Իտալական A Սերիայի 34-րդ տուրի կենտրոնական խաղում հանդիպեցին առաջատար Թուրինի «Յուվենտուսն» ու երկրորդ տեղում գտնվող «Նապոլին»: Թուրինում անցկացված հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով:

«Նապոլիի» հաղթական գոլը վերջին րոպեին անկյունային հարվածով խփեց սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին:

Առաջնության ավարտից 4 տուր առաջ «Յուվենտուսը» հավաքել է 85 միավոր և մեկ միավորի առավելություն ունի «Նապոլիի» նկատմամբ:

Իտալիայի առաջնություն, 34-րդ տուր

«Յուվենտուս» - «Նապոլի»՝ 0:1