Արդեն 10 օր շարունակվող Սերժ Սարգսյանի վարչապետությանը դեմ և նրա հրաժարականը պահանջող բողոքի ակցիաներին են միացել, պայմանագրային զինծառայողները, ապրիլյան պատերազմի մասնակից տղաները, հոգևորականները, բազմաթիվ հասարակական կառույցներ։

Գնալով ակցիայի մասնակիցների թիվը ավելանում է։ Այս պահին փակ են Երևանի փողոցների մեծ մասը։ Այս պահին երթի բազմահազարանոց խումբը քայլում է Արշակունյաց պողոտայով։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 22-ին, վարչապետ Սերժ Սագսյանի և «Իմ քայլը» նախաձեռնության ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հանդիպումից մեկ ժամ անց ոստիկանությունը ուժ կիրառեց Արցախի փողոցում հավաքված ցուցարարների նկատմամբ, բերման ենթարկեց տասնյակ մարդկանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին։ Ավելի ուշ նրանց երեքին ձերբակալել են: