Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը եկել է Հայաստան՝ միանալու և աջակցելու հայ ժողովրդին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ և երթեր իրականացնող բազմահազարանոց խմբերին։

Նշենք, որ երեկ երաժիշտ Սերժ Թանկյանը գրառում էր կատարել իր ֆեյսբուքյան էջում․

«Անհավատալի է, Սերժ Սարգսյանը բառացիորեն սպառնում է Հայաստանի քաղաքացիներին 2008թ. մարտի 1-ի բռնություններով, եթե ցուցարարները չդադարեցնեն խաղաղ ցույցերը: Նա, իսկապես, կարծես անհասանելի լինի: Ես խնդրում եմ Հայաստանի խորհրդարանին ճիշտ որոշումներ կայացնել և անհապաղ նրան զրկել իրավասություններից: Կարծում եմ՝ այս տեսանյութը լավագույնս ներկայացնում է, թե ինչպես է նա հոգ տանում իր ժողովրդի մասին: Նա դա արեց...շատ լավ»:

Մեկ այլ գրառման մեջ Սերժ Թանկյանն ամոթանք է տալիս:

Հիշեցնենք, որ արդեն 10 օր է շարունակվում են բողոքի ակցիաները։ Այս պահին երթի մասնակիցները գտնվում են Շենգավիթի տարածքային ոստիկանության շենքի դիմաց և վանկարկում են «Ազատում», և շարունակում են երթը Գարեգին Նժդեհի փողոցով։

Բնակիչների բազմահազարանոց խմբին են միացել նաև զինվորականները, զինվորները, հոգևորականները, ուսանողները և պետական կառույցների աշխատակիցներ։