Արդեն 10 օր շարունակվող՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ բողոքի ակցիաների կազմակերպիչները՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը քիչ առաջ ազատ են արձակվել։

Հիշեցնենք, որ նրանց ապրիլի 22-ին Արցախի փողոցից բերման էին ենթարկել, այնուհետև ձերբակալել։

Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի չէր, այնուհետև պարզ էր դարձել, որ բոլորն էլ գտնվում են Երևանի Ձերբակալվածների պահման վայր։