Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը և նրա կողմնակիցները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգեցին այոց ցեղասպանության զոհերի հիշատակը։

Նիկոլ Փաշինյանն ու համակիրները հուշահամալիր հասան քայլերթով, որը մեկնարկել էր Հանրապետության հարապարկից: Քայլերթի մասնակիցները հրապարակից շարժվել են Ամիրյան փողոցով, Մաշտոցի պողոտայով Բաղրամյան պողոտա, որտեղից Օրբելիով Կիևյան փողոց, և վերջապես Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Քայլերթի մասնակիցները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով անմեղ զոհերի հիշատակին։

Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հարցերին չպատասխանեց՝ նշելով, որ երեկոյան հանդես է գալու մամուլի ասուլիսով: