Ստրասբուրգի հայ համայնքի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին և 24-ին երթ են իրականացրել:

Ստրասբուրգի «Ավետիս» մշակույթի տան փոխտնօրեն Հրան Մանուկյանը, հայտարարել է, որ երթին մասնակցել են «Ավետիս» մշակույթի տան և «Հայորդի» կազմակերպության անդամները: Փոխանցում է 168.am-ը։

Երթն իրականացվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու կոչեր պարունակող պաստառներով: