Ապրիլի 25-ին նախատեսված վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բանակցությունները չեն կայանա:

Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը:

«Բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն կետերի շուրջ, որոնք հայտարարվել էին՝ իշխանության անցնում փոխանցման օրակարգը: Որեւէ այլ օրակարգ քննարկելի չէ մեզ համար»,- ասել է Ավինյանը:

Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ ՀՀԿ-ն այլ օրակարգ է առաջարկել, նա առաջարկել է խոսել ՀՀԿ-ի հետ:

«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել էր, որ ՀՀԿ-ը ներկայացուցիչը չի կարող վարչապետ կամ վարչապետի թեկնածու լինել։

Նա շեշտել էր, որ ապրիլի 25-ին բանակցելու է ոչ թե վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի, այլ ՀՀԿ-ի հետ։

«Բանակցություններին ՀՀԿ-ից պետք է մասնակցեն Ազգային Ժողովի նախագահը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը, վարչապետի պաշտոնակատարը։ Եթե այդպես չեղավ, իմաստ չեմ տեսնում առանձին մարդու հետ բանակցել», - ասել էր Փաշինյանը։

Նա ընդգծել էր, որ ՀՀԿ-ը ներկայացուցիչը չի կարող վարչապետ կամ վարչապետի թեկնածու լինել։ «Վաղվանից մենք վերսկելու ենք մեր գործողությունները եւ հույս եմ հայտնում, որ ՀՀԿ-ն կհասկանա, որ դիմադրելու իմաստ չկա եւ իրենք չեն փորձի պահել իշխանությունը», - ասել էր պատգամավորը։