Երևանում մեկնարկել են բողոքի երթերը ամբողջ քաղաքով։ Այս պահին մեծաքանակ մի քանի պետական համալսարաններից ուսանողներ դասադուլ են հայտարարել և դուրս եկել փողոց։ Նրանք գտնվում են Կորյուն փողոցում և շարժվում են դեպի օպերա։

Նիկոլ Փաշինյանն այսօր ուշ երեկոյան «Ֆեյսբուքի» իր էջում հայտարարեց, որ իշխանությունները փորձում են Սերժ Սարգսյանի հրաժարականը օգտագործել Հանրապետականի իշխանությունը պահպանելու համար, հետևաբար ինքը վաղը կսպասի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի զանգին։

Եթե՝ ոչ, առավոտից վերսկսում են բողոքի անհնազանդության գործողությունները, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Փաշինյանը։

Հիշեցնենք՝ այսօր Փաշինյանի ասուլիսից հետո հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը գլխավորող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի միջև նախատեսված բանակցությունները չեն կայանալու։