Ինչպես հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը՝ բողոքի ակցիաներն ու երթերը շարունակվում են։

Այսօր ժամը 11։15-ից մեկնարկել է բողոքի երթ Փաշինյանի գլխավորությամբ Հանրապետության հրապարակից։ Երթի բազմահազարանոց խումբը քայլում է դեպի Մաշտոցի պողոտա։

Նրանք վանկարկում են «Նիկոլ վարչապետ», «ազատ անկախ ուսանող», «ՀՀԿ հեռացիր», «հաղթանակը մերն է»։