Այսօր ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարել է․

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ)՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ միանում է համաժողովրդական ընդվզման ալիքին և կանգնած է ժողովրդի կողքին, կոչ ենք անում մեր բոլոր կուսակիցներին հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաք Երևանում մոբիլիզացվել և դուրս գալ փողոց, լինել ժողովրդի կողքին»:

«Մենք մշտապես եղել և լինելու ենք մեր ազգի և հայրենակիցների կողքին», - ասված է հայտարարությունում: