Համաձայն գործող Սահմանադրության՝ Կառավարության հրաժարականից հետո յոթ օրվա ընթացքում խորհրդարանը պետք է նոր վարչապետ ընտրի: Այս մասին՝ մեկնաբանելով Կառավարության հրաժարականին հետևող ընթացակարգը, նշեց սահմանադրագետ Վարդան Այվազյանը: Փոխանցում է Պանորամա-ն։

Նա ներկայացրեց, որ խորհրդարանական յուրաքանչյուր խմբակցություն իրավունք ունի առաջադրել իր թեկնածուին:

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած օրակարգը որքանով է համապատասխանում սահմանադրությանը, Այվազյանը մեջբերեց Սահմանադրությունը, որի շրջանակներում կարգը հետևյալն է. մեկ շաբաթում պետք է վարչապետ ընտրել, հետո նորից պետք է կառավարություն ձևավորվի, եթե դա չստացվեց, երկրորդ փուլում արդեն վարչապետի թեկնածություն առաջադրելու իրավունք ստանում է ոչ թե ամեն խմբակցություն, այլ խորհրդարանի մեկ երրորդը:

Եթե այս դեպքում էլ ձայների մեծամասնությամբ վարչապետ չընտրեցին, նոր Ազգային ժողովը իրավունքի ուժով ինքնալուծարվում է: