Վանաձորի պետական համալսարանի ուսանողները դասադուլ են հայտարարել։ Նրանք բոլորը վանկարկում են «Միացիր» և երթով անցնում են մյուս բուհերի մոտով՝ կոչ անելով ուսանողներին միանալ իրենց։

Արթիկ քաղաքում բազմահազարանոց բողոքի ակցիա է իրականացվում։ Բնակչության մեծ մասը դուրս է եկել փողոց՝ ներկայացնելու իր պահանջը։ Նրանք վանկարկում են «ՀՀԿ հեռացիր, Հայաստանը մոռացիր»։

Հիշեցնենք, որ Ապրիլի 23-ին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, վարչապետի լիազորությունները ստանձնեց առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը: