«ՀՀԿ-ն կորցրել է ժողովրդի վստահությունը և վերջինիս կողմից որևէ անձի առաջադրումը անընդունելի է»,- գրառում է կատարել ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք․

«Ժողովրդի հաղթանակը` ժողովրդին. Նիկոլ Փաշինյանը միայն կարող է այն կապիտալիզացնել: Լուսավոր Հայաստան կուսակցությունը կմասնակցի համաժողովրդական շարժման գործընթացին:

Հայաստանի հանրապետական կուսակցությունը կորցրել է ժողովրդի վստահությունը և վերջինիս կողմից որևէ անձի առաջադրումը վարչապետի պաշտոնում անընդունելի է և պետք է կանխվի»։

Շարժմանը միանալու մասին հաղորդագրություն է տարածել նաև «Հանրապետություն» կուսակցությունը։

«Պայքարի այս փուլում, երբ դրված է Հայաստանի ինքնիշխանության և անկախության հարցը, «Հանրապետություն» կուսակցությունն իր բոլոր ուժերով և հնարավորություններով մասնակցելու է բողոքի ակտիվ գործողություններին»,- ասված է կուսակցության տարածած հայտարարությունում։