Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամները անվերապահորեն պաշտպանում են ժողորդի արդարացի պահանջը՝ կազմաքանդել գործող արատավոր համակարգը: Այս մասին ասվում է կուսակցության հայտարարությունում։

«Դա հնարավոր է քաղաքական ուժերի համախմբվածությամբ, ծրագրերի և գաղափարների մրցակցության պայմաններում անցկացված արտահերթ խորհրդարանական ազատ և արդար ընտրությունների արդյունքում՝ փոփոխված Ընտրական օրենսգրքի, Կուսակցությունների մասին օրենքի դեպքում», - ասվում է հայտարարությունում: