Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունը Պեկինի միջազգային ավտոշոուի շրջանակում կազմակերպել է BMW iX3 էլեկտրական քրոսովերի նախնական օրինակի շնորհանդեսը:

Կոնցեպտի սերիական տարեբերակը շուկայում կհայտնվի 2020թ.-ին՝ դառնալով BMW-ի 5-րդ սերնդի էլեկտրականացված փոխադրամիջոցների առաջին մոդելը: Մեքենան ստեղծվել է ստանդարտ X3-ի հիմքով:

BMW iX3-ի էլեկտրական շարժիչի հզորությունը 272 ձիաուժ է: Այն մի լիցքավորմամբ կարող է անցնել մինչև 400 կմ: Դրա մարտկոցները լիցքավորվում են ընդամենը կես ժամում: