Մոտ մեկ ժամ առաջ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից Մոսկվա մեկնեց Հայաստանի փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը:

Լրագրողի հարցին, թե ի՞նչ նպատակով է նա մեկնում, փոխվարչապետի պաշտոնակատարը չպատասխանեց:

Նշենք, որ Արմեն Գևորգյանը օդանավակայան էր եկել առանց թիկնապահի: Նա ուղևորվեց միայնակ, բոլորի համար նախատեսված անցակետով, մինչդեռ բոլորս գիտենք, որ պաշտոնյաները սովորաբար պաշտոնական պատվիրակությունների համար նախատեսված սրահով են մեկնում: