ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կարգադրությամբ Էմիլ Տարասյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 145-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդ-վածի 11-րդ մասը.

Էմիլ Տարասյանին նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ժամանակավորապես նրա վրա դնելով Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները», - նշվում է նախագահի կարգադրության մեջ։