ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդիպել են։

Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հենց նոր հանդիպում ունեցա Գագիկ Ծառուկյանի հետ։ Քննարկեցինք ստեղծված ներքաղաքական վիճակը և հնարավոր լուծումները։ Քննարկումները կշարունակվեն»։