Երևանում և մարզերում բողոքի ցույցերն ու երթերը շարունակվում են։

Ցուցարարներն արդեն փակել են Կոմիտաս-Ազատություն, Աբովյան-Կորյուն խաչմերուկները։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, և հայտարարվեց, որ վարչապետի լիազորությունները ստանձնում է առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:

Երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում նախատեսված էին Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի բանակցությունները, որոնք, ըստ Փաշինյանի, պետք է վերաբերեին «իշխանության անցնցում փոխանցմանը»։ Ապրիլի լույս 25-ի գիշերը, սակայն, հայտնի դարձավ, որ բանակցությունները չեն կայանալու: