Վաղը սպասվում է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե Իի հանդիպումը: Այդպիսով Կիմ Չե Ընը կդառնա հյուսիսկորեական առաջին ղեկավարը, ով 1953թ․-ի պատերազմից հետո ի պաշտոնե ոտք է դնում հարավկորեական տարածք:

Հանդիպումը տեղի կունենա առավոտյան ժամը 9:30 «Խաղաղության տանը»: Այդպես են անվանում ապառազմականացված գոտում Պանջումոն գյուղակում գտնվող շինությունը, որտեղ մերթընդմերթ հանդիպում են երկու երկրների ներկայացուցիչները:

Հյուսիսային Կորեայի պատվիրակության կազմում կլինի նաև Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Յոնգը, ով փետրվարին պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա էր Հարավային Կորեայում տեղի ունեցած Ձմեռային օլիմպիադայի բացման արարողությանը: Բանակցություններից հետո Հյուսիսային Կորեայի ղեկավարի պատվին ճաշ կտրվի «Խաղաղության տանը», ապա տեղի կունենա պատմական բանակցությունների ավարտի հանդիսավոր արարողությունը, և հյուսիսկորեական պատվիրակությունը կվերադառնա Հյուսիսային Կորեայի տարածք: