Իմ քայլը նախաձեռնության և Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի առաջնորդած երթը՝ ավտոշարասյունը Դիլիջան տանող ճանապարհին է։ Ինչպես երեկ՝ Երևանից Գյումրի ճանապարհին, այդպես էլ այսօր ճանապարհի տարբեր հատվածներում մոտակա գյուղերի բնակիչները փողոցում կանգնեցնում են ավտոշարասյունը և հյուրասիրություն կազմակերպում։

Այս պահին Իջևան և Վանաձոր քաղաքներում հազարավոր բնակիչներ դուրս են եկել փողոց՝ անցկացնելու բողոքի երթ, և անհամբերությամբ սպասելու Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք, որ այսօր երեկոյան հանրահավաք է սպասվում Վանաձոր քաղաքի կենտրոնական հրապարակում։