Audi ընկերությունը ներկայացրել է Q5 քրոսովերի երկարավուն տարբերակը, որը դարձել է գերմանական մակնիշի՝ մեծացված անվային բազայով առաջին արտաճանապարհայինը: Մոդելը, որի անվանումը Q5L է և նախատեսված է չինական շուկայի համար, դեբյուտել է Պեկինի ավտոսրահում։

Audi Q5 անվային բազան և գաբարիտային երկարությունը ավելացել է 88 միլիմետրով: Դրա հաշվին երկրորդ շարքի ուղևորների ոտքերի համար հաջողվել է ստանալ լրացուցիչ 110 միլիմետր ազատ տեղ: Այն Չինաստանում կառաջարկվի հինգ լրակազմով և երկու շարժիչներով՝ երկլիտրանոց տուրբոքառորդակներով, որոնց հետահարվածը կազմում է 190 և 252 ձիաուժ:

Մոդելի բոլոր տարբերակները համալրվում են ռոբոտացված փոխանցումների տուփերով՝ երկու կցորդումներով, ինչպես նաև միացվող լիաշարժաբեր համակարգով: Audi Q5L-ի ամենահզոր տարբերակը տեղից ժամում մինչև 100 կիլոմետր արագություն է հավաքում 6,7 վայրկյանում: Այն նախատեսված է բացառապես չինական շուկայի համար: Երկարավուն արտաճանապարհայինի արտադրությունը կկազմակերպվի Չանչուն քաղաքում՝ Audi-ի և FAW-ի համատեղ ձեռնարկությունում: