Պաշտպանի որոշմամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Վանաձոր
Այսօր՝ ապրիլի 28-ին, Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ արագ արձագանքման խումբ է գործուղվել Վանաձոր այդ քաղաքում նախատեսվող հանրահավաքի կապակցությամբ:
Եվս մեկ անգամ տեղեկացնենք, որ քաղաքացիները Վանաձոր, ինչպես նաև Իջևան քաղաքում նախատեսվող հանրահավաքների ժամանակ ահազանգ ունենալու դեպքում կարող են զանգահարել Պաշտպանի թեժ գծի 116 անվճար հեռախոսահամարին։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում