«Ժողովուրդ» թերթից տեղեկանում ենք. «Չնայած Հայաստանում իշխանափոխությունը փաստացի տեղի է ունեցել, սակայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը որոշել է չնահանջել ու ճնշել իր ենթականերին:

Պատճառն այն է, որ այս օրերին նախարարության աշխատողների մի մասը օնլայն, իսկ մի մասն էլ ֆիզիկապես հետևում է հանրապետությունում տեղի ունեցող հանրահավաքներին: Սա Արտեմ Ասատրյանի սրտով չէ ու պահանջել է կիլոմետրերով հեռու մնալ հանրահավաքներից:

Ընդ որում, թերթի տեղեկություններով, Ասատրյանը նույնը հրահանգել է նախարարության մարզերի տարածքային աշխատողների հետ կապված: Նա հավաստիացրել, որ ՀՀԿ-ն մնալու է իշխանության ղեկին, իսկ ինքն էլ նախարար, ուստի որոշել է բոլորին ճնշել»: