«Ժամանակ» թերթից տեղեկանում ենք. «Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հրահանգել է մարզի բոլոր գյուղապետերին խիստ հսկողության տակ առնել գյուղական դպրոցները՝ դասադուլներ ոչ մի դեպքում՝ թույլ չտալու համար: Ոսկեհատի գյուղապետ Գևորգ Ներսիսյանը ահաբեկում է գյուղի դպրոցի ուսուցիչներին՝ ասելով, որ եթե նրանք չկարողանան վերահսկել իրենց աշակերտներին, և նրանք շարունակեն մասնակցել հանրահավաքներին, ապա կազատվեն աշխատանքից:

Գյուղապետն ասում է, որ ինքը կատարում է մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հրահանգը, ով էլ իր հերթին սպառնացել է գյուղապետերին, որոնք չեն կարողանում ստրկացնել գյուղացիներին՝ նրանց զրկել ազատ տեղաշարժի իրավունքից»: