«Արմմոնո» մոնոներկայացումների միջազգային թատերական փառատոնն այս տարի կմեկնարկի ապրիլի 28-ին՝ Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում։ Փառատոնի բացումը կսկսվի ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանի «Պատգամը» բեմադրությամբ: Փառատոնը կմեկնարկի ապրիլի 28-ին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել էն կազմակերպիչներն ու մասնակիցները:

«Փառատոնն արդեն 16 տարեկան է: Այս տարի կցուցադրվի 22 մոնոներկայացում: Կմասնակցեն թատերարվեստի ներկայացուցիչներ աշխարհի տարբեր ծայրերից` Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Վրաստանից, Ուկրաինայից, Իսրայելից, Լեհաստանից, Իսպանիայից, Պորտուգալիայից», - նշեց «Արմմոնո» փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը:

Փառատոնին ակտիվորեն հանդես են գալիս երիտասարդ ստեղծագործողներ: Նրանք ներկայացնում են գործեր տարբեր ժանրերում` մոնոդրամա, մոնոպար, և այլն:

Փառատոնն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: