Համաձայն ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով (ՍԷԿՏ) ստացված տվյալների` 2018թ. հունվար-մարտին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվն, ըստ քաղաքացիության, կազմել է 683 759։

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեից հայտնում են, որ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 14.0 %, որից զբոսաշրջային այցելությունները կազմել է 346 458, աճը կազմել է 16.1 %:

2017թ. հունվար-մարտին Հայաստան ընդհանուր այցելությունների թիվն ըստ քաղաքացիության կազմել է 599341, աճը նախորդ տարվա նույն ժամանակահավածի ամեմատ կազմել է 18.2 %, որից զբոսաշրջային այցելությունները կազմել է 298 533, աճը կազմել է 18.2 %: