Ռուս-եվրոպական «ԷկզոՄարս-TGO» զոնդում տեղակայված CaSSIS խցիկն ստացել է Մարսի մակերևույթի առաջին լիագույն լուսանկարները: Այդ մասին հաղորդել է Բեռնի համալսարանի մամուլի ծառայությունը:

«ԷկզոՄարս-TGO» ռուս-եվրոպական համատեղ առաքելությունը կարմիր մոլորակի մերձակա տարածություն է ժամանել 2016թ․-ի հոկտեմբերի 19-ին: Առաքելության ուղեծրային մասը հաջողությամբ է կատարել Մարսին մերձենալու և կայուն ուղեծիր դուրս գալու խնդիրը, իսկ «Սկիապարելլի» ցուցադրական մոդուլի վայրէջքը Մարսի հասարակածի մերձակա Միջօրեական սարավանդում ավարտվել է անհաջողությամբ: