Ճապոնիայի Այիտի պրեֆեկտուրայում՝ 2022թ․-ին կբացվի ժամանցային թեմատիկ զբոսայգի՝ նվիրված ճապոնացի հայտնի մուլտիպլիկատոր Հայաո Միաձակիի Ghibli ստուդիայի անիմացիոն ֆիլմերին: Այս մասին հայտարարել է նահանգապետ Հիդեակի Օմուրան։ Փախանցում է ՏԱՍՍ-ը։

Համաձայն Օմուրայի հայտարարության՝ օբյեկտի շինարարության վայր է ընտրվել Նագոյայից ոչ հեռու գտնվող Նագակուտե փոքր քաղաքը, որտեղ 2005թ․-ին անցկացվել է ԷՔՍՊՕ ցուցահանդեսը,։ Նախնական դիզայնի համաձայն, զբոսայգու մուտքը կձևավորվի «Հաուլի քայլող դղյակը» անիմեի ոճով, և հատկապես աշտարակների օգտագործմամբ, որտեղ պլանավորվում է կազմակերպել դիտահարթակ: Մոտավորապես 200 հեկտար մակերեսով համալիրի մնացած տարածքը բաժանելու են մի քանի գոտիների՝ նվիրված մուլտիպլիկատորի մյուս հայտնի ստեղծագործություններին:

Նշենք, որ Ghibli ստուդիան 1985թ․-ին հիմնադրվել է Միաձակիի և նրա ընկերոջ՝ Իսաո Տակահատիի կողմից: Ստուդիայի առավել հայտնի աշխատանքը՝ «Ուրվականներից քշվածները», 2003թ․-ին «Օսկար» մրցանակ է ստացել «Լավագույն անիմացիոն ֆիլմ» կատեգորիայում: