«Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը երեկ, Վանաձոր քաղաքից վերադառնալով Երևան, ուշ երեկոյան հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

«Քիչ առաջ հանդիպում ունեցա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Քննարկեցինք ներքաղաքական իրավիճակի վերջին զարգացումները և լուծման ուղիները», - գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։