Արթուր Աբրահամը նվաճեց WBO International-ի տիտղոսը
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն ազգությամբ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը (47-6-0, 30 նոկաուտ) Գերմանիայի Օֆենբուրգ քաղաքի «Բադեն Արենա» մարզապալատում մենամարտեց դանիացի Պատրիկ Նիլսոնի (29-3, 14 նոկաուտ) հետ World Boxing Organisation International-ի թափուր տիտղոսի համար:
Արթուրը 12-ռաունդանոց մենամարտում հաղթանակ տարավ երեք մրցավարներից երկուսի դրական որոշման շնորհիվ:
Այս վարկանիշային մենամարտում գրանցած հաղթանակի շնորհիվ Արթուր Աբրահամաը առաջիկայում կկարողանա մենամարտել աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում