Իտալիայի առաջնության 35-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալվեց Միլանի «Ինտերին» և հաղթանակ տոնեց:

Ինտերը 18-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով: Կարմիր քարտ ստացավ ուրուգվայցի կիսապաշտպան Մատիաս Վեսինո Ֆալերոն:

Այս պահի դրությամբ «Յուվենտուսը» 88 միավորով առաջինն է և 4 միավոր առաջ է «Նապոլիից» (34 խաղ): «Ինտերը» 5-րդն է՝ 66 միավոր:

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ինտեր» - «Յուվենտուս»՝ 2:3