Microsoft ընկերության ղեկավար Բիլ Գեյթսը, Page family-ի հետ համատեղ 12 մլն դոլար կնվիրաբերի գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութի ստեղծման համար: Այս մասին հայտնում է The Hill-ը:

Միլիարդատերը Մասաչուսեթսի Բժշկական համայնքի ամենամյա հանդիպման ժամանակ հայտարարել է հետազոտական հիմնադրամի ստեղծման մասին:

«Այսօր մենք Page family-ի հետ համատեղ գործարկում ենք 12 մլն դոլարանոց Grand Challenge նախագիծ, որպեսզի արագացնենք գրիպի դեմ ունիվերսալ պատվաստանյութի զարգացումը», - հայտնել է Գեյթսը: