Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդունել է Վիրաբույժների եվրոպական միության պատվիրակությանը` գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Յան Կուլիգի (Լեհաստան) գլխավորությամբ։ Այս մասին հայտնում է Պանորամա-ն։

Նրանք Հայաստանում են սեպտեմբերի 26-28-ը Երևանում Վիրաբույժների եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողովը և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի հինգ տարին մեկ կազմակերպվող 4-րդ վեհաժողովի անցկացմանը նախապատրաստվելու նպատակով: Համատեղ միջոցառումը կընդգրկի նաև ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների Եվրոպական 3-րդ համաժողովը:

Ողջունելով Բելգիայից, Իտալիայից, Չեխիայից, Բուլղարիայից ժամանած մասնագետներին, Սերգեյ Խաչատրյանը, արձագանքելով վիրաբույժների առաջարկին, նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել դառնալու միջազգային համաժողովի կազմակերպիչներից մեկը։