Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածի ուղղությամբ
Իսրայելական ավիացիան այս գիշեր Գազայի հատվածի նավահանգստի տարածքում վեց թիրախային ուղղությամբ հարվածել է։
Իսրայելը հարված է հասցրել պաղեստինցիների՝ Իսրայելի տարածք ներխուժելու անհաջող փորձից հետո։ Ենթադրվում է, որ հարվածել են այն նավերի ուղղությամբ, որոնք պատկանում են Գազայի հատվածը վերահսկող ԽԱՄԱՍ շարժմանը։
Ավիահարվածների հետևանքով առնվազն 4 մարդ վիրավոր է։ Երկու նավ լրջորեն վնասվել է։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում