Ապրիլի 27-ին Թուրքիայի Իզմիր նահանգում անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ Սիրիայի Դեր Զոր նահանգի «հրամանատարին»: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Նրանից բացի ձերբակալվել են ևս 3 հրամանատար: Թուրքիայի ոստիկանական ուժերը շարունակում են Իզմիր նահագնում «Իսլամական պետության» անդամների հայտնաբերելու գործողությունները:

2018թ․-ի մարտին Թուրքիայի ուժային կառույցները ձերբակալել են 245 մարդու, ովքեր կասկածվում են «Իսլամական պետության» անդամ լինելու կամ այդ կառույցի հետ կապ ունենալու մեջ: