Ապրիլի 25-ին Իրանը Թուրքիայում անցկացվող Eurasia-2018 ավիացուցահանդեսի ժամանակ ներկայացրել է 2 հետախուզական անօդաչու՝ «Յասիրը» և «Բինան»։ Ավիացուցահանդեսին Իրանից մասնակցում են ինչպես պաշտպանության նախարարությանը պատկանող ընկերություններ, այնպես էլ՝ մասնավոր։ Eurasia-2018 ավիացուցահանդեսը անցկացվում է ապրիլի 25-29-ը Անթալիայում։

«Յասիրը» ամերիկյան ScanEagle անօդաչու թռչող սարքի իրանական տարբերակն է. 2012 թ. Պարսից ծոցի տարածքում ամերիկյան հետախուզական անօդաչուն որսալուց հետո իրանցիները պատճենել էին այն։

«Բինա» ԱԹՍ-ն առաջին անգամն է ներկայացվում արտասահմանում։

Անօդաչուների մարտավարատեխնիկական բնութագրերը`

«Յասիր»

  • Երկարությունը՝ 1,19 մ
  • Թևերի բացվածքը`3 մ
  • Թռիչքի բարձրությունը՝ 3 կմ
  • Թռիչքի տևողությունը՝ 7-10 ժ
  • Արագությունը՝ 120 կմ
  • Տեսակը՝ հետախուզական

«Բինա»

  • Երկարությունը ՝ 1,6 մ
  • Թևերի բացվածքը՝ 2 մ
  • Թռիչքի բարձրությունը՝ 350 մ
  • Թռիչքի տևողությունը ՝ 1 ժամ
  • Թռիչքի հեռավորությունը՝ 10 կմ
  • Արագությունը՝ 75 կմ/ժ
  • Տեսակը՝ հետախուզական