Իսպանիայի Լա Լիգայի 35-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հաղթեց «Լեգանեսին»:

Մադրիդցիներից աչքի ընկան Բեյլը և Մայորալը: Հյուրերը կարողացան միայն կրճատել հաշվի տարբերությունը: Գոլի հեղինակ դարձավ Բրաշանաչը: Խաղի ավարտից հետո մրցավարի հետ վիճելու համար կարմիր քարտ ստացավ «Լեգանեսի» ֆուտբոլիստ Գաբրիելը:

Այս պահի դրությամբ «Ռեալը» ունի 71 միավոր և երկրորդ տեղում գտնվող «Աթլետիկոյին» զիջում է մեկ միավոր: «Լեգանեսը» 40 միավորով 16-րդն է:

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ռեալ» - «Լեգանես»` 2:1