Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան խցանում է գոյացել մարդատար ավտոմեքենաների կուտակման պատճառով։ Ուղևորներն արդեն տասը ժամից ավելի է չեն կարողանում երկրի տարածք մտնել:

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության տեղեկատվությամբ՝ բազմակիլոմետրանոց խցանումն առաջացրել են մարդատար ավտոմեքենաները, քանի որ Ռուսաստանի կողմից «Վերին Լարս» անցակետը չի հասցնում ժամանակին բաց թողնել ավտոմեքենաների մեծ հոսքը:

Բեռնատար ավտոմեքենաները շարժվում են սովորական ռեժիմով: Մայիսյան տոների առթիվ Ռուսաստանից մեծ թվով զբոսաշրջիկներ են մեկնել Վրաստան: Ավելի վաղ տուրիստական գործակալությունների ներկայացուցիչիները հայտնել են, որ մայիսյան տոներին Թբիլիսիում ամրագրված է հյուրանոցների 98 տոկոսը: