ԱՄՆ-ի տիեզերական գերատեսչությունը՝ NASA-ն պլանավորում է իր Orion նոր տիեզերանավը Լուսին ուղարկել 2019թ․-ի վերջին: Ապրիլի 26-ին Հյուսթոնում (Տեխասի նահանգ) կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտնել է Ջոնսոնի անվան տիեզերական կենտրոնի տնօրեն Էլեն Օչոան։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նա հիշեցրել է, որ NASA-ի մասնագետներն անցյալ տարի կատարել են Orion-ի ստեղծման նախագծի իրագործման համակողմանի գնահատում և ենթադրություն են հայտնել, որ արձակումն, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն փոխադրել 2020թ․-ի սկիզբ: «Բայց մենք այնուամենայնիվ տրամադրված ենք, որ տիեզերանավը Լուսին կուղարկենք 2019թ․-ի դեկտեմբերին»,- ընդգծել է կենտրոնի տնօրենը:

Դա կլինի անօդաչուավոր թռիչք: Orion-ը կթռչի Լուսնի շուրջը և կվերադառնա Երկիր: Դեպի մեր մոլորակի առաջին արբանյակ առաջին օդաչուավոր թռիչքը տիեզերանավը կկատարի նույնպես առանց վայրէջքի՝ NASA-ի ներկայիս պլանների համաձայն՝ 2023թ․-ից ոչ ուշ:

Նշենք, որ տիեզերանավի մշակումն իրականացնում է Lockheed Martin կորպորացիան: Orion-ը տիեզերք դուրս բերելու համար ստեղծվում է նոր Space Launch System (SLS) հրթիռը, որի վրա աշխատում են Boeing-ի կոնստրուկտորները: