Հրաժարական է ներկայացրել Մեծ Բրիտանիայի կառավարության ներքին գործերի նախարար Էմբեր Ռադը:

Reuters-ի տեղեկություններով՝ նախարարի հրաժարականի պատճառը Կարիբյան ավազանից Մեծ Բրիտանիա ներգաղթած մի շարք անձանց շուրջ ծագած սկանդալն է եղել: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ռադի ղեկավարած գերատեսչությունն անօրինական ներգաղթյալների ցանկում է ընդգրկել տասնյակ տարիներ օրինական հիմունքներով երկրում գտնվող անձանց, որոնք դարձել են արտաքսման ենթակա:

Գործակալության տեղեկություններով, Ռադը ոչ միտումնավոր կերպով, այդ տվյալները ներկայացրել է նաև բրիտանական խորհրդարանի ներքին գործերի կոմիտեի անդամներին: