Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սբ. Թագավոր եկեղեցին անհայտ անձանց կողմից անարգվել է: Այս մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ) կենտրոնական գործադիր խորհրդի անդամ Մուրադ Մըհչըն գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․

«Այսօր լուսաբացին անհայտ անձիք աղբ են լցրել եկեղեցու բակում` փակելով մուտքը, իսկ պարսպի վրա թուրքերենով գրել. «Այս հայրենիքը մերն է»:

Այս դեպքից հետո հայտարարությամբ է հանդես եկել Քադըքյոյի տեղական ինքնակառավարման մարմինը: Հայտարարության մեջ Քադըքյոյի համայնքապետարանը հաստատել է եկեղեցու վրա հարձակման մասին լուրերը` ասելով.

«Դատապարտում ենք այս ռասիստական հարձակումը և տեղեկացնում, որ տարածքում արդեն տարվել են մաքրման աշխատանքներ»: