Այսօր ժամը 19։00 մեկնարկել է հանրահավաք՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մինչ այդ ժամը 17։00-ից Գարեգին Նժդեհի հրապարակից բազմահազարանոց բողոքի մասնակիցները՝ արդեն պաշտոնապես վարչապետի թեկնածու Փաշինյանի գլխավորությամբ երթ են իրականացրել դեպի հանրապետության հրապարակ։

Հանրահավաքի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կոչ է անում ժողովրդին վաղը առավոտյան՝ ժամը 11։00-ին հավաքվել հանրապետության հրապարակում և հետևել վարչապետի ընտրության ընթացքին։