Աշխարհահռչակ լողորդ Շավարշ Կարապետյանը ՌԴ-ից ժամանել է և միացել համաժողովրդական շարժմանը։ Նա ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում և ասել.

«Այսօր Ռուսաստանի երիտասարդները ինձ որպես դեսպան են ուղարկել, փոխանցելու, որ բոլոր երիտասարդները, ուսանողները, աշխատող ժողովուրդը ձեր կողքին են, միասին են»։

«Թող պապանձվի այն մարդու լեզուն, որ կարող է ասել, թե այստեղ ճշմարտություն չկա։ Ճշմարտությունը ձեր սրտում է»,- ասել է նա և հավելել. «Ռուսաստանում ապրող 2,5 միլիոն հայությունը ձեզ հետ է։ Ապրում է ձեզանով, շնչում է, և հավատացեք սերը վառել չի լինի»։

Հիշեցնենք, որ Շավարշ Կարապետյանը սուզալողորդ է, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն ջրասուզալող սպորտձևում։