Միջազգային խոշոր լրատվամիջոցներ ներկայացնող մոտ 100 լրագրողներ հավատարմագրվել են Հայաստանի արտգործնախարարությունում՝ վաղը ԱԺ-ում կայանալիք՝ վարչապետի ընտրությունը լուսաբանելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդմամբ՝ վարչապետի պաշտոնի համար առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է: