Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է ամենամսյա դասակարգման աղյուսակը։

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը՝ համաձայն այդ աղյուսակի մնացել է 12-րդ տեղում՝ 2764 գործակցով (անցած ամիսը 2767 էր): Առաջատարը աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է։

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը 2015թ. հոկտեմբերից հետո առաջին անգամ լավագույն տասնյակից դուրս էր մնացել այս տարվա մարտի արդյունքներով՝ Բեռլինում անցկացված աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում ունեցած ձախողումից հետո։