Վրաստանի զինուժերի ուսուցման ծրագրի իրագործումը, որն իրականացվելու է ԱՄՆ-ի օգնությամբ, կսկսվի մայիսին: Այդ մասին ապրիլի 30-ին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:

«Վրաստանում առաջիկա երկու-երեք շաբաթներին ռազմավարական գործընկերոջ՝ ԱՄՆ-ի օգնությամբ կսկսվի երկրի զինուժերի ուսուցման ծրագրի իրագործումը։ Այդ ծրագրի իրագործումը կնպաստի Վրաստանի զինված ուժերի մերձեցմանը ՆԱՏՕ-ի ստանդարտներին», - ասել է նախարարը զինված ուժերի Վազիանիի (Թբիլիսիի մերձակա) բազայում. ելույթի հեռարձակումն իրականացրել է IMEDI հեռուստաալիքը:

Նախարարը նշել է, որ 2018-2020թթ․ ծրագրի շրջանակներում կիրականացվի երկրի զինված ուժերի ինը գումարտակների ուսուցումը: Իզորիան հայտարարել է․

«Վրաստանի զինված ուժերի բոլոր գումարտակները, որոնք պատրաստվելու են ծրագրի շրջանակներում, կհամապատասխանեն ՆԱՏՕ-ի ստանդարտներին»: