Մայիսի 2-6-ը Չեխիայի Պլզեն քաղաքում տեղի կունենա հրաձգության 49-րդ Գրան Պրիի առաջնությունը:

Հայաստանի թիմից կմասնակցի 7 հրաձիգ` հրացան, ատրճանակ և վազող թիրախ մրցաձևերից: Հայ հրաձիգները մրցավայր կմեկնեն մայիսի 1-ին:

Հրացան մրցաձևից կմասնակցեն՝

Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Իրինա Լաուերը, Ալլա Պողոսյանը։

Ատրճանակ մրցաձևից` Էլմիրա Կարապետյանը: Վազող թիրախ մրցաձևից` Հովհաննես Մարգարյանը և Լիլիթ Մկրտչյանը: