Ըստ Սահմանադրության՝ 7 օրից խորհրդարանը կրկին վարչապետ է ընտրելու։ Նիկոլ Փաշինյանն այս անգամ կարող է առաջադրվել, եթե ունենա ԱԺ մեկ երրորդի կողմից ներկայացված առաջարկ։ Բայց Հանրապետականը նույնպես կարող է թեկնածու առաջադրել։

Երկրորդ փուլում վարչապետ ընտրվելու համար եւս անհրաժեշտ է 53 ձայն։ Եթե երկրորդ փուլում վարչապետ չընտրվի, խորհրդարանը լուծարվում է, եւ գնում ենք նոր ընտրությունների։