Վաղ առավոտից մեծ թվով մեքենաներ են հավաքվել Աղվերանի խաչմերուկում։

Կոտայքի մարզի մի շարք քաղաքների բնակիչներ փակել են ճանապարհները։ Մենք տեղեկացանք նաև, որ Երևան տանող մյուս բոլոր մուտքերը ևս փակ են։

Ոստիկանական ուժեր դեռևս չկան, միայն քիչ առաջ քաղաքից 3 ոստիկան մոտեցավ, բայց դեռևս գործողություններ չեն ձեռնարկում։